ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել  վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

Քաղաքականություն

13.04.2026 | 15:49

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:

«ԱԽ քարտուղարը ողջունել է տիկին Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment