ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հորմուզի նեղուցը փակելու ծրագիրն անհեթեթություն է, ասել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
«Այս ամբողջ բանը անհեթեթություն է… սա ևս մեկ դրվագ է այն անկման պարույրի մեջ, որի մեջ ներքաշվում է աշխարհը», – ասել է Ռոբլեսը «La 1» պետական հեռուստաալիքի եթերում։
Նախարարն ընդգծել է, որ Իսպանիայի կառավարությունը դեմ է հակամարտությանը և վախենում է դրա հնարավոր տնտեսական հետևանքներից։ «Թրամփն ու Նեթանյահուն ցանկանում են իրենց կանոնները պարտադրել միջազգային հանրությանը, իսկ դա երբեք չպետք է ընդունվի», – ասել է Ռոբլեսը։