Միջնորդ երկրները ցանկանում են ԱՄՆ–Իրան երկխոսության նոր փուլ կազմակերպել. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260413/mijnvord-erkrnery-cankanum-en-amniran-erkkhvosutjan-nvor-pul-kazmakerpel-zlm-100945251.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100897188_128:0:2181:1540_1920x0_80_0_0_372b7f6cec5f4805d49fa4d82385cf98.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

պակիստան, եգիպտոս, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա

պակիստան, եգիպտոս, իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա

Բաժանորդագրվել

Միջնորդները փորձում են հարթել առկա տարաձայնությունները։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան ցանկանում են ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության նոր փուլ կազմակերպել մինչև ապրիլի 21-ը՝ հրադադարի ժամկետի ավարտը: Այս մասին հայտնում է «Axios»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցի տվյալներով՝ բոլոր կողմերը նախկինի պես կարծում են, որ գործարքը հնարավոր է, իսկ միջնորդները փորձում են հարթել առկա տարաձայնությունները և Վաշինգտոնին ու Թեհրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ:

«Մենք դեռ լիակատար փակուղում չենք։ Դուռը դեռ փակ չէ: Երկու կողմն էլ սակարկում է, սա շուկա է», – ասել է ԶԼՄ–ի աղբյուրը։

Նույն լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է հարվածների վերսկսման հնարավորությունը, եթե ծովային շրջափակումը Իրանին չստիպի փոխել դիրքորոշումը. նոր հարվածների թիրախում կարող են հայտնվել նաև ենթակառուցվածքային օբյեկտները, որոնց Թրամփը սպառնացել էր հարվածել դեռևս հրադադար հայտարարելուց առաջ: Ամերիկացի պաշտոնյան պնդել է, որ և՛ շրջափակումը, և՛ Պակիստանում կայացած բանակցություններից դուրս գալու ամերիկյան որոշումը շարունակական բանակցային ճնշման մաս են կազմում:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Leave a comment