Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան և Բրիտանիան քննարկում կկազմակերպեն Հորմուզի նեղուցում «խաղաղ բազմազգ առաքելության» հետ կապված

Քաղաքականություն

13.04.2026 | 14:57

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան շուտով բանակցություններ կանցկացնեն Հորմուզի նեղուցով երթևեկության վերականգնմանը նպաստող «խաղաղ բազմազգ առաքելություն» ստեղծելու շուրջ։ X-ում գրառմամբ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կկազմակերպենք համաժողով այն երկրների հետ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին նպաստել նեղուցով նավարկության ազատության վերականգնմանն ուղղված խաղաղ բազմազգ առաքելությանը»,- գրել է նա՝ հավելելով, որ այն կլինի «խիստ պաշտպանական» և պատրաստ կլինի տեղակայվել, երբ «հանգամանքները թույլ տան»։

Մակրոնի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ Լոնդոնը չի աջակցի ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակմանը, որի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment