Վրաստանում ժամանակավորապես փակ է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը

Բաժանորդագրվել

Այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ:

ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Վրաստանում օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակել են Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկի ճանապարհը: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Մասնավորապես, բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է ներպետական նշանակության ավտոճանապարհի՝ Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հատվածի 94-ից 110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում: Հետևաբար, այս պահին փակ է երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ:

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Լարսի անցակետը փակ է։

Leave a comment