Իրանից փորձել են խոշոր խմբաքանակի չհայտարարագրված ծխախոտի խմբաքանակ ներմուծել ՀՀ

https://arm.sputniknews.ru/20260413/iranic-pvordzel-en-khvoshvor-khmbaqanaki-chhajtararagrvats-tskhakhvoti-khmbaqanak-nermutsel-hh-100941953.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«Ագարակ» պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

Sputnik Արմենիա

“Ագարակ” պետական անցման կետում կանխվել է ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը

2026-04-13T14:54+0400

true

PT1M23S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100941303_161:0:1121:720_1920x0_80_0_0_397dfde93ba6eb092ed40ed98d0ab976.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, ծխախոտ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մաքսանենգություն, видео

տեսանյութեր, ծխախոտ, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մաքսանենգություն, видео

Բաժանորդագրվել

Զննության արդյունքում, բեռնատարի տարբեր թաքստոցներից հայտնաբերել են չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային խոշոր խմբաքանակ:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Իրանի Իսլամական Հանրապետությունից «Ագարակ» մաքսային անցման կետով փորձել են Հայաստան ներմուծել 18520 տուփ չհայտարարագրված ծխախոտի խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Իրանից «Ագարակ» մաքսային անցման կետ ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցը ենթարկվել է մաքսային զննության:

Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացած պատկերների ուսումնասիրության արդյունքում մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ բեռնատարում առկա է ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ:

Զննության արդյունքում, բեռնատարի տարբեր թաքստոցներից հայտնաբերել են 18520 տուփ չհայտարարագրված տարբեր գրառումներով ծխախոտային արտադրանք:

«Չհայտարարագրված ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձը կանխվել է: Հայտնաբերված ծխախոտները առգրավվել են: ՀՀ քաղաքացի Է.Վ.-ի նկատմամբ, «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն»,–նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչություն:

Leave a comment