Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Քաղաքականություն

13.04.2026 | 14:11

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարին և նրա «Տիսա» կուսակցությանը՝ երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները Պետեր Մագյարին և հունգար ժողովրդին՝ Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- գրել է նա X-ում։

Նշենք, որ Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հավաքել է ձայների 53,07%-ը՝ քվեաթերթիկների գրեթե 99%-ի հաշվարկից հետո։ Այն կստանա խորհրդարանի 199 տեղերից 138-ը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment