Արթուր Ավագյանը նշանակվել է ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կամիտեից։

Արթուր Գագիկի Ավագյանի կենսագրությունը
Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։

Աշխատանքային գործունեություն
2014-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետ,
2011-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2007-2011թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ։

Կրթություն
2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

—00—ԼԱ

Leave a comment