Հույս ունենք՝ Հունգարիայի նոր ղեկավարության հետ շարունակել կոնտակտները. Պեսկով

Մոսկվան հույս ունի շարունակել կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հունգարիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։

«Հունգարացիները կատարել են իրենց ընտրությունը, և Ռուսաստանը հարգում է այն։ Մենք հույս ունենք, որ կշարունակենք մեր շատ գործնական կոնտակտները Հունգարիայի նոր ղեկավարության հետ։ Մենք լսել ենք հայտարարություններ՝ առավել ևս՝ երկխոսություն վարելու պատրաստակամության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Պեսկովն անդրադարձել է նաև «Դրուժբա» նավթամուղի հետագա ճակատագրին. «Այդ մասին պետք է հարցնեք Հունգարիային և Եվրոպայում մեկ ուրիշին»,-ասել է Պեսկովը։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը եղել է և կմնա աշխարհի ամենահուսալի էներգակիրների մատակարարներից մեկը։

Հիշեցնենք, որ Վիկտոր Օրբանի կուսակցությունը 16 տարի իշխանության ղեկին մնալուց հետո կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքում պարտություն է կրել։

Leave a comment