ՌԴ-ում վերսկսել են «Ջերմուկ» հանքային ջրի հետ կապված քրեական գործը

Քաղաքականություն

13.04.2026 | 13:47

ՌԴ-ում քննիչները վերսկսել են 65-ամյա տղամարդու մահվան հետ կապված գործը։ Նրա մահը, իբր, վրա է հասել հայկական «Ջերմուկ» հանքային ջուր  խմելուց հետո։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Քննչական կոմիտեն։

Խոսքը Ռուսաստանի քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով («Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջները չբավարարող ծառայությունների մատուցում, որի հետևանքով անփութության պատճառով մահացել է») հարուցված քրեական գործի մասին է։

Հետաքննությունը վերսկսվել է 2026 թվականի մարտին՝ նոր բացահայտված հանգամանքների պատճառով։ Ըստ գերատեսչության՝ 2024 թվականի փետրվարի 11-ին տուժողը խմել է Վլադիկավկազի մանրածախ առևտրի կետերից գնված «Ջերմուկ» հանքային ջուր։ Դրանից հետո նա իրեն շատ վատ է զգացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդու կյանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment