Աշխարհի գավաթ․ Հայ սամբիստները նվաճել են 12 մեդալ

Երրորդ տարին անընդմեջ Հայաստանը հյուրընկալել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։

Երևանում ապրիլի 11-12-ին կայացած մրցմանը մասնակցել են շուրջ 500 մարզիկներ 21 երկրից։

Հայ սամբիստները նվաճել են 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ։

Մարզական սամբոյի մրցաշարում հաղթող է դարձել Կարեն Սարգսյանը (58 կգ):

Բրոնզե մեդալակիր են դարձել հետևյալ մարզիկները․

Մարզական սամբո, տղամարդիկ

Դավիթ Հովսեփյան, 58 կգ

Մարզական սամբո, կանայք

Աննա Այվազյան, 50 կգ

Սյուզաննա Մանուկյան ,72 կգ

Աննա Մկրտչյան, 80+ կգ

Մարտական սամբո, տղամարդիկ

Նարեկ Գոգինյան, 58 կգ

Զավեն Արզումանյան, 58 կգ

Թաթուլ Ավագյան, 88 կգ

Մխիթար Թեմուրյան, 98+ կգ

Մարտական սամբո, կանայք

Մարիամ Ստեփանյան, 54կգ

Սրբուհի Հովակիմյան, 59 կգ

Եկատերինա Ժիգալովա, 80 կգ

Leave a comment