Ուկրաինայի զինուժը 6558 անգամ խախտել է Զատկի հրադադարը. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260413/ukrainaji-zinuzhy-6558-angam-khakhtel-e-zatki-hradadary-rd-pn-100939445.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_ba4b9e91042a970af1038dd07a69ea1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրբ զատիկ, հրադադար, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա

սուրբ զատիկ, հրադադար, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կուրսկի և Բելգորոդի մարզերի քաղաքացիական օբյեկտներին:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Ուկրաինայի զինված ուժերը 6558 անգամ խախտել են Զատկի հրադադարը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի տոնի հետ կապված հրադադար էր հայտարարել ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի կեսօր։

«Չնայած Զատկի հրադադարի մասին հայտարարությանը, Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել մեր դիրքերին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի և Կուրսկի մարզերի սահմանամերձ շրջաններում գտնվող քաղաքացիական օբյեկտներին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և հրետանի։ Գրանցվել է հրադադարի 6558 խախտում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերը 694 հարձակում են իրականացրել Ռուսաստանի զինված ուժերի դիրքերի վրա` օգտագործելով հրետանի, ականանետներ և տանկեր։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment