Հայաստանը դարձել է AIPS-ի լիիրավ անդամ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Հայաստանը դարձել է Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի (AIPS) լիիրավ անդամ, հաղորդում է Մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Շվեյցարիայի Լոզան քաղաքի Օլիմպիական թանգարանում կայացել է AIPS-ի 88-րդ համաժողովը, որի ընթացքում ընտրվել են նախագահը, փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և գործադիր կոմիտեի անդամները:

Համաժողովի վերջում AIPS-ն իր շարքերն է վերադարձրել Հայաստանը:

Հայաստանից համաժողովին մասնակցել են Մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Քալանթարյանը և փոխնախագահ Դավիթ Ալավերդյանը:

Leave a comment