Երևանի Սևանի և Գյուրջյան փողոցներում անձրևաջրերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել

Ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓՇ-ից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները։

Leave a comment