Թրամփը քննադատել է Հռոմի պապին Իրանի և Վենեսուելայի վերաբերյալ նրա դիրքորոշման համար

https://arm.sputniknews.ru/20260413/trampy-qnnadatel-e-hrvomi-papin-irani-ev-venesuelaji-veraberjal-nra-dirqvorvoshman-hamar-100930641.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501883_34:0:1461:1070_1920x0_80_0_0_baa09c8fd3342c214a48a44e6af65d7b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, հռոմի պապ լևոն xiv, իրանի իսլամական հանրապետություն, ամն, վատիկան

դոնալդ թրամփ, հռոմի պապ լևոն xiv, իրանի իսլամական հանրապետություն, ամն, վատիկան

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը կտրուկ քննադատել է Հռոմի պապին և նրա դիրքորոշումը միջազգային քաղաքականության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Social Truth սոցցանցում հայտարարել է, որ համաձայն չէ Հռոմի պապի հետ, որը, նրա խոսքով, հնարավոր է համարում Իրանի մոտ միջուկային զենքի «առկայությունը», քննադատում է ԱՄՆ գործողությունները և դատապարտում Վենեսուելայի վրա հարձակումները։

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Լևոն XIV-ը պետք է երախտապարտ լինի, քանի որ եկեղեցին նրան նշանակել է միայն այն պատճառով, որ նա ամերիկացի է։

«Եթե ես չլինեի Սպիտակ տանը, Լևոնը չէր լինի Վատիկանում», – համոզված է ԱՄՆ առաջնորդը։

Գրառումից հետո Թրամփը իր էջում նկար է տեղադրել, որում պատկերված է պապի կերպարում։

Լրագրողների խնդրանքին պարզաբանել` ինչու է նա քննադատել Հռոմի պապին, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ինքը Լևոն XIV-ի երկրպագուն չէ, և որ պապը չափազանց լիբերալ դիրքորոշում է զբաղեցնում։

Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ էր արել չվնասել Իրանի ժողովրդին և անընդունելի էր որակել երկրի դեմ ուղղված սպառնալիքները։ Դրանից հետո, ինչպես հաղորդվում է, Պենտագոնը ևս քննադատել է Վատիկանի դիրքորոշումը։
Իրանի ցանկությունից է կախված. ՌԴ ԱԳՆ–ն` «Բուշեր» ԱԷԿ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու մասին

Leave a comment