Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը
Ընդդիմադիր «Տիզա» կուսակցությունը հաղթեց Հունգարիայի ընտրություններում. Վիկտոր Օրբանը ընդունեց պարտությունը
Ընդդիմադիր «Տիզա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ձայների երկու երրորդի հաշվարկից հետո: Վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է պարտությունը:
Նախնական արդյունքների համաձայն՝ Պետեր Մագյարի եվրոպամետ և կենտրոնամետ «Տիզա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում: Հունգարիայի ազգային ընտրական գրասենյակի տվյալներով՝ քվեաթերթիկների 72.44%-ի հաշվարկից հետո «Տիզա»-ն ապահովել է 199 տեղերից 138-ը:
Երկու երրորդ մեծամասնությունը թույլ կտա կուսակցությանը փոփոխություններ կատարել Սահմանադրության և հիմնական օրենքների մեջ:
Վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած պահպանողական «Ֆիդես» կուսակցությունն առայժմ ունի ընդամենը 54 տեղ: Եվս յոթ տեղ կարող է ստանալ ծայրահեղ աջ «Մեր Հայրենիք» կուսակցությունը:
Ընտրությունների արդյունքները դեռևս կարող են փոփոխվել ձայների հետագա հաշվարկի ընթացքում: