Չորս հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս, որ Ադրբեջանում պահվող 19 անձինք նույնպես ազատ կարձակվեն ․ Միրզոյան

Չորս հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս, որ Ադրբեջանում պահվող 19 անձինք նույնպես ազատ կարձակվեն, նշել է Արարատ Միրզոյանը


ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Չորս հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս, որ Ադրբեջանում պահվող 19 անձինք նույնպես ազատ կարձակվեն։


Այս մասին այսօր ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 


«Այս համագործակցությունը՝ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը, անկասկած նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում», – նշել է Միրզոյանը։


Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 4 անձ՝  Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։


Leave a comment