ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Կուբան չի ցանկանում պատերազմ Միացյալ Նահանգների հետ։ Հավանան լիովին հավատարիմ է պաշտպանողական և ոչ ագրեսիվ դիրքորոշմանը, հայտարարել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը։
«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք հարձակում չենք ուզում»,- ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
Կուբայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգների հետ երկխոսություն սկսել՝ հիմնված հարգանքի վրա։
–00—ՅՄ