ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Չինաստանին, Սպիտակ տան դիմաց լրագրողներին ասել է, որ Պեկինը կարող է լուրջ խնդիրների բախվել, եթե զենք մատակարարի Իրանին։
«Եթե սա տեղի ունենա, Չինաստանը կարող է մեծ խնդիրների մեջ հայտնվել», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով հետախուզական տվյալներին, հաղորդել էր, որ Չինաստանը պատրաստվում է երրորդ երկրների միջոցով տեղափոխել շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ։
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Պեկինը զենք չի մատակարարում հակամարտության կողմերից ոչ մեկին։
–00—ՅՄ