Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամների արդյունքները՝ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամների արդյունքները՝ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երեկ ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր էր վաստակել և զբաղեցրել առաջին տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում. Եզրափակչում նա հավաքել էր 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ընդ որում, Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր:

Leave a comment