Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Գարեգին Բ

https://arm.sputniknews.ru/20260412/ekeghecin-tirakhavvorvats-e-ishkhanutjan-nerkajacucichneri-kvoghmic-garegin-b-100923694.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0c/100921750_56:0:1123:800_1920x0_80_0_0_f1e17d378b707205099fa46c6a6ae2fc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ուխտագնացություն

մայր աթոռ սուրբ էջմիածին, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, ուխտագնացություն

Բաժանորդագրվել

Վեհափառը հիշեցրել է, որ իշխող ուժն իր նախընտրական ծրագրում ներառել է նաև եկեղեցուն վերաբերող դրույթներ՝ դրանք անվանելով մերժելի, իսկ կատարված քայլը՝ հակասահմանադրական։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ Հայրենի մեր երկրում եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այս մասին այսօր Հայաստանի տարբեր թեմերից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած շուրջ 650 երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հայտնում են Մայր աթոռի տեղեկավական համակարգից։

«Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ»,- ասել է կաթողիկոսը։

Վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ իշխող ուժն իր նախընտրական ծրագրում ներառել է նաև եկեղեցուն վերաբերող դրույթներ՝ դրանք անվանելով մերժելի, իսկ կատարված քայլը՝ հակասահմանադրական։

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը շեշտել է, որ պատմության ընթացքում էլ եկեղեցին բազմապիսի փորձությունների է առերեսվել ու միշտ հաղթահարել դրանք։

«Այսօր էլ Հայ եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները»,- եզրափակել է իր խոսքը վեհափառ հայրապետը։

Օրհնության խոսքից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին Հայ եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և եկեղեցու առաքելությանն՝ ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։

Leave a comment