ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։

Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Սարգսյանի նկատմամբ 2025-ի դեկտեմբերի 1-ից խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը։

Պատգամավորը կալանավորված էր 2025-ի հուլիսի 8-ից։ Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։ 

 

Leave a comment