Բաժանորդագրվել
Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմից բերած հատուկ վերանայման բողոքը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik․ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը՝ պատգամավորի տնային կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
«Ինչպես կանխատեսելի էր, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,- գրել է Խաչատրյանը։