ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղադրելով «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված մի հոդվածի վերնագրի տեսապատճենը:
««Ժողովուրդ» օրաթերթը, որի սեփականատերը Սերժի ստերի Թագուհին է, նոր անտաղանդ մեգասուտ է հորինել։
Էս «խելացիները» ասում են, որ ես ԱԺ-ից տան վարձավճար եմ ստացել կեղծ փաստաթղթերով, հետո էլ լկտիաբար ստում են, թե իմ մեքենայից թմրանյութ են հայտնաբերել 2017-ին։
Նախ, այո՛, ես ստացել եմ վարձավճարի փոխհատուցում շուրջ 1,5 տարի՝ մինչև Երևանից դուրս սեփականության ձեռքբերումը (2011-2023 թթ. ապրել եմ վարձով)։ Դրա համար ներկայացվել են բոլոր փաստաթղթերը, և հետո սեփական դիմումիս համաձայն՝ հրաժարվել եմ վարձավճարի փոխհատուցումից:
Երկրորդ՝ հոդվածում գրել են, թե իմ մեքենայից թմրանյութ են հայտնաբերել 2017-ին։ Սա ևս ամբողջությամբ սուտ է. նման բան չի եղել և չի կարող լինել երբևէ։
Ստերի Թագուհին, երևի, շատ է նեղվել, որ ես, լրագրող լինելով, անհասկանալի ծառայությունների դիմաց 3-4 տուն հետ չեմ գցել քաղաքի կենտրոնում, կամ երևի, որ իր շեֆի՝ Սերժի պես կոկաինային ու խաղատնային պատմությունների մեջ չեմ։
Կա՛մ հերքում եք, կա՛մ դատարանում եք պատասխան տալու զրպարտելու ու վիրավորելու համար։
Թագուհի՛ Թովմասյան, բացատրի, թե ինչ ծառայությունների դիմաց ես լրագրող աշխատելով 3-4 տուն հետ գցել»,- գրել է Հովհաննիսյանը: