https://arm.sputniknews.ru/20260411/inchu-chhraparakvec-uzhegh-hajastani-nakhyntrakan-ambvoghj-cucaky-parzabanum-e-vardevanjany-100911278.html
Ինչու չհրապարակվեց «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ամբողջ ցուցակը. պարզաբանում է Վարդևանյանը
Ինչու չհրապարակվեց «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ամբողջ ցուցակը. պարզաբանում է Վարդևանյանը
Sputnik Արմենիա
Նախընտրական ամբողջական ցուցակը կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ապրիլի 23-ը։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T21:53+0400
2026-04-11T21:53+0400
2026-04-11T21:53+0400
հայաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
արամ վարդևանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100902090_0:84:1600:984_1920x0_80_0_0_f87f4a582d8164e4b6ee32d8b64a09e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօրվա հանրահավաքի ժամանակ չհրապարակվեց, քանի որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը թեկնածուների հետ շփվելու հնարավորություն չունի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը երեկ հայտնել էր, որ դաշինքը նախընտրական ամբողջական ցուցակը կհրապարակի ապրիլի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։Նրա խոսքով՝ ցուցակները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ապրիլի 23-ը, այսինքն` դեռ ժամանակ ունեն։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։ՀՀԿ–ն անմիջական մասնակցություն չի ունենա ԱԺ ընտրություններին. հայտարարություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100902090_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9edb2810acbe234cbd5a5cdf0fb1b022.jpg.webp
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, արամ վարդևանյան
հայաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, արամ վարդևանյան
Նախընտրական ամբողջական ցուցակը կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ապրիլի 23-ը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօրվա հանրահավաքի ժամանակ չհրապարակվեց, քանի որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը թեկնածուների հետ շփվելու հնարավորություն չունի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այս օրերին մենք դատարանից որոշում ենք ստացել, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ առաջին դատական նիստը կայանալու է ապրիլի 15-ին` ժամը 10։30-ին։ Եթե մենք հնարավորություն ունենանք, որ նրա տնային կալանքը վերացվի, ապա նվազագույն քաղաքական հնարավորություն կունենանք մասնակցելու Սամվել Կարապետյանի կողմից դաշինքի ցուցակի ձևավորմանը։ Նախապես հայտարարել էինք, որ ցուցակն ամբողջությամբ կհրապարակենք, բայց որոշումը ստանալուց հետո դա փոխվեց։ Հայաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, երբ քաղաքական ուժի ղեկավարը հնարավորություն չունի շփվելու իր դաշինքի նախընտրական ցուցակի ներկայացուցիչների, թեկնածուների հետ»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ ցուցակները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ապրիլի 23-ը, այսինքն` դեռ ժամանակ ունեն։