Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկությունում երկրորդ անընդմեջ ոսկե մեդալն է նվաճել:
Խորվաթական Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի նժույգթափերի վարժության եզրափակչում` վաստակելով 14.733 միավոր, Մանուկյանը կանգնել է պատվո պատվանդանի ամենաբարձր հարթակին։