«Ինձ համար մեկ բան հստակ է՝ հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում այն, մենք փոխելու ենք այդ իշխանությանը»։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ Արթուր Ավանեսյանը։
«Այսօր ես այդ փոփոխության պայքարի զինվորն եմ։ Իսկ այդ փոփոխությունը փրկելու է մեր երկրի մարդկանց կյանքը, այն կանխելու է պատերազմները։ Մահն այնքան սարսափելի չէ, որքան մեռելի պես ապրելը։ Հայաստանն արյամբ է վճարել խաղաղություն ունենալու համար»,- նշել է գնդապետը։