https://arm.sputniknews.ru/20260411/biznesi-karavarumy-pvokhancum-em-erekhaneris-es-tsarajelu-em-im-erkrin-samvel-karapetjan-100908702.html
Բիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան
Բիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը փոխանցել զավակներին։ Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»… 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T19:28+0400
2026-04-11T19:28+0400
2026-04-11T19:28+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը փոխանցել զավակներին։ Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ մեծ էկրանին ներկայացվեց նրա ելույթը։««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գնում է հունիսի 7-ի ընտրություններին հաղթելու նպատակով։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու։ Այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր աթոռի։ ՔՊ-ի կեղծ սրտիկները փոխարինելու ենք մեր հայկական, իրական սրտերով, իսկ մեր սիրտը Հայ առաքելական եկեղեցին է, Արարատ լեռն է»,- հայտարարեց Կարապետյանը։Նա նշեց, որ ընտրություններին իրենց մեծ հաղթանակ է պետք է, որ կարողանան արագ իրականացնել այն մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։«Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա»,- ասաց ԿարապետյանըԱզատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով։
2026
Լուրեր
am_HY
հայաստան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստվում է իր բիզնեսի կառավարումը փոխանցել զավակներին։ Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ մեծ էկրանին ներկայացվեց նրա ելույթը։
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գնում է հունիսի 7-ի ընտրություններին հաղթելու նպատակով։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու։ Այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։ Մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն իր աթոռի։ ՔՊ-ի կեղծ սրտիկները փոխարինելու ենք մեր հայկական, իրական սրտերով, իսկ մեր սիրտը Հայ առաքելական եկեղեցին է, Արարատ լեռն է»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա նշեց, որ ընտրություններին իրենց մեծ հաղթանակ է պետք է, որ կարողանան արագ իրականացնել այն մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։
«Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա»,- ասաց Կարապետյանը
Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո մասնակիցները քայլերթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով։