Երևանում մեկնարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը

Հանրահավաքի վայրում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր


ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։


Հանրահավաքի վայրում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր:


Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին


Սամվել Կարապետյանը կալանքի տակ է գտնվել 2025 թվականի հունիսի 18-ից դեկտեմբերի 30-ը, ինչից հետո խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:


Նրան մեղսագրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր: Քրեական գործի առիթ են հանդիսացել Կարապետյանի հայտարարությունները՝ արված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումից հետո: Այն ժամանակ նա հայտարարել էր, որ միշտ սատարել է Հայ Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին և հավելել էր, որ քաղաքական գործիչների ձախողման դեպքում «պատրաստ է իր ձևով մասնակցել տեղի ունեցողին»:


Ավելի ուշ Կարապետյանին առաջադրվել են նաև տնտեսական բնույթի մեղադրանքներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար: Կարապետյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները։


 


Leave a comment