Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Վաղարշապատ քաղաքում՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում, կրակոցներ են հնչել։
Ինչպես տեղից հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչության ծառայողները, ինչպես նաև՝ համայնքային ոստիկաններ և պարեկներ։
Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։