Բաժանորդագրվել
Իրանից Հայաստանի տարածքով ևս 312 հնդիկ ձկնորս է տարհանվել Հնդկաստան։ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այդ մասին գրառում է արել X–ում և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։
«Իմ սիրելի ընկեր, Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամությունը միշտ էլ ամուր է եղել, այդ թվում` ճգնաժամի ժամանակ, և ես վստահ եմ, որ մենք դեռ ականատես կլինենք այս գործընկերության բազմաթիվ դրսևորումների»,– պատասխանել է Արարատ Միրզոյանը: