Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով


Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել: Ռուսաստանին են հանձնվել 175 զինվորական և Կուրսկի շրջանի 7 բնակիչ։ Նույնթվով զինվորականներ և քաղաքացիական անձինք վերադարձվել են Ուկրաինային՝ հայտնել են ՌԴ ՊՆ-ից։


Փոխանակման հարցում միջնորդ է հանդիսացել ԱՄԷ-ն։


«Ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար», – նշել են գերատեսչությունից։


Փոխանակման մասին հայտնել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմին են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, ազգային գվարդիայի մարտիկներ, սահմանապահներ, սերժանտներ և սպաներ, ինչպես նաև յոթ քաղաքացիական անձինք:

Leave a comment