Արտակարգ դեպք․ ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։

Ժամանել են Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, ուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a comment