Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը․ Միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներն ու գլխավոր քարտուղարները, որոնց ընդունել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Համաժողովը կարևոր հարթակ է տարածաշրջանի սպորտային կառույցների միջև համագործակցության խորացման և կապերի ամրապնդման համար։