https://arm.sputniknews.ru/20260411/trampi-khaghaghutjan-khvorhrdin-gumar-en-pvokhancel-miajn-ame-n-ev-marvokkvon-zlm-100890587.html
Թրամփի Խաղաղության խորհրդին գումար են փոխանցել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն. ԶԼՄ
Թրամփի Խաղաղության խորհրդին գումար են փոխանցել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նախաձեռնությունը ֆինանսական խնդիրների բախվել է ստեղծումից անմիջապես հետո, իսկ Իրանի դեմ պատերազմն է՛լ ավելի է սրել իրավիճակը։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T11:42+0400
2026-04-11T11:42+0400
2026-04-11T11:42+0400
ամն
դոնալդ թրամփ
խաղաղության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99001153_0:0:3072:1728_1920x0_80_0_0_74466f257e2d3dc159331c459a7ec0b0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։«Խաղաղության խորհրդի գործունեությանը քաջածանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ ֆինանսավորում խոստացած 10 երկրներից միայն 3-ն են ներդրում կատարել` Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն և հենց ԱՄՆ-ն»,-գրում է գործակալությունը։Փաստացի ֆինանսավորման ընդհանուր ծավալը դեռևս չի գերազանցում 1 միլիարդ դոլարը։ «Reuters»-ի զրուցակիցը նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա՝ խորացնելով գումարների ներգրավման հետ կապված արդեն իսկ առկա խնդիրները։Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։ Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99001153_341:0:3072:2048_1920x0_80_0_0_8a7238748c3b5b93d5cc8e9e751c6469.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, խաղաղության խորհուրդ
ամն, դոնալդ թրամփ, խաղաղության խորհուրդ
Բաժանորդագրվել
Նախաձեռնությունը ֆինանսական խնդիրների բախվել է ստեղծումից անմիջապես հետո, իսկ Իրանի դեմ պատերազմն է՛լ ավելի է սրել իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդում ֆինանսական ներդրում են կատարել միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն։ Այս մասին գրում է «Reuters»-ը։
«Խաղաղության խորհրդի գործունեությանը քաջածանոթ աղբյուրներից մեկը հայտնել է, որ ֆինանսավորում խոստացած 10 երկրներից միայն 3-ն են ներդրում կատարել` Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն և հենց ԱՄՆ-ն»,-գրում է գործակալությունը։
Փաստացի ֆինանսավորման ընդհանուր ծավալը դեռևս չի գերազանցում 1 միլիարդ դոլարը։ «Reuters»-ի զրուցակիցը նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա՝ խորացնելով գումարների ներգրավման հետ կապված արդեն իսկ առկա խնդիրները։
Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար
Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝
Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։ Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։