1 զոհ, 12 վիրավոր․ Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ոստիկանության ավտոբուսը և «Նիսսան»-ը

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

–00—ՅՄ

Leave a comment