Դեն Բիլզերյանը առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու

 

Հայազգի հայտնի պոկերի խաղացող և սոցիալական մեդիայի դեմք Դեն Բիլզերյանը պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամի թեկնածու՝ Ֆլորիդայի 6-րդ ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից։

45-ամյա Բիլզերյանը, ով բնակվում է Լաս Վեգասում, հայտարարել է, որ քաղաքականություն է մտնում «երկրին օգնելու» նպատակով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկարողանան «շտկել երկիրը»։

Բիլզերյանը խիստ քննադատել է Իրանի շուրջ ԱՄՆ քաղաքականությունը՝ այն անվանելով «լիակատար աղետ», ինչպես նաև քննադատել է գործող կոնգրեսական Ռենդի Ֆայնին՝ նրա իսրայելամետ դիրքորոշման համար։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ամբողջությամբ դադարեցնի Իսրայելին տրամադրվող աջակցությունը՝ պնդելով, որ այդ քաղաքականությունը ԱՄՆ-ին ներքաշում է պատերազմների մեջ։

Leave a comment