Շատ մեծ ուժեր կան ՀՀ շուրջ, որ այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ ընտրության համար. Ցահքնա


«Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերը Եվրամիությունում»,- հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Մարգուս Ցահքնան վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման գործնական քայլեր արվում են, մեծ ջանքեր են ներդնում:


 


Խոսելով Հայաստանի որդեգրած խաղաղության օրակարգի մասին՝ նախարարը նշել է՝ այն, ինչ արվում է՝ հսկայական աշխարհաքաղաքական փոփոխություն է և իրենք ուզում են դրա մի մասը լինել: Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Էստոնիային խաղաղության գործընթացին աջակցության համար, ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ աշխատանքները:


 


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ1

Leave a comment