Մենք չպետք է նոր Գազա թույլ տանք Լիբանանում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում։
«Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ և հետևողական դիրքորոշում որդեգրի միջազգային իրավունքի և կանոնների վրա հիմնված գլոբալ կարգի պաշտպանության հարցում։
Եվրոպան չի կարող երկակի ստանդարտներ կիրառել՝ կախված իրավիճակից, քանի որ դա խարխլում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում»,-հայտարարել է նա։
Իրանը ապրիլի 8-ին հայտարարված երկշաբաթյա հրադադարի խախտում է համարել Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները։