https://arm.sputniknews.ru/20260410/avtvovtaric-tuzhats-1-ev-3-tarekan-erekhaneri-vitshaky-tsajrahegh-tsanr-e-8-amja-aghjkany-tsanr-100884963.html
Ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, 8-ամյա աղջկանը՝ ծանր
Ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, 8-ամյա աղջկանը՝ ծանր
Sputnik Արմենիա
Երեխաների մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T21:15+0400
2026-04-10T21:15+0400
2026-04-10T21:15+0400
ավտովթար
հիվանդանոց
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_28528ec7e61f69ad7f1aeb77d22154ea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզում Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են։ Եվս 5 մարդ հոսպիտալացվել է Երևանի տարբեր ԲԿ-ներ ։Ծատրյանի խոսքով` վթարից տուժած 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Բոլորը վերակենդանացման բաժանմունքում են:Երեխաների մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_db253ba6ac06b80975b42516ba0654c2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, հիվանդանոց, տուժածներ
ավտովթար, հիվանդանոց, տուժածներ
Բաժանորդագրվել
Երեխաների մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ:
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզում Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառության ապարատին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Վթարի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 2-ը երեխաներ են։ Եվս 5 մարդ հոսպիտալացվել է Երևանի տարբեր ԲԿ-ներ ։
Ծատրյանի խոսքով` վթարից տուժած 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Բոլորը վերակենդանացման բաժանմունքում են:
Երեխաների մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: