ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«Հարավկովկասյան» երկաթուղու նախապատվությունը Ղազախստանին տալը Փաշինյանին հուշել է Թուրքիան: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Թուրքիան Փաշինյանի միջոցով տակից է գործում, փափուկ բարձ են դնում ՌԴ-ի գլխի տակ, ասում՝ Ղազախստանը ձեզ բարեկամ երկիր է, բայց այս ռեգիոնը Ռուսաստանի համար ռազմավարական է նաև լոգիստիկ առումով, նրանք չեն համաձայնվի», – մեկնաբանեց Հակոբյանը:
Խոսելով օրերս Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից՝ քաղտեխնոլոգը նկատեց, որ այդ հանդիպումը շատ նման էր ԱՄՆ-ում կայացած Թրամփ-Զելենսկի հանդիպմանը.
«Պուտինը հին դպրոցի ներկայացուցիչ է, ճակատին ասաց այն, ինչ կար, փակ հանդիպման ժամանակ շատ կոշտ են խոսել, «гайка»-ները մինչև վերջ ձգել են, իսկ փոխվարչապետ Օվերչուկը բաց տեքստով ասաց՝
ձեր կարճ խելքով մեզ չեք կարող գցել»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ