Անսասան մշակութային կապեր․ Իրանը և Հայաստանը հարևանության և բարոյակենտրոն դիվանագիտության կիզակետում․ նահատակ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեի հայեցակարգը

Միջազգային հարաբերություններին նվիրված արևմտյան գրականության մեջ խաղաղությունը հաճախ սահմանվում է որպես հրադադար կամ պատերազմի բացակայություն։ Խամենեիի համաձայն, կայուն խաղաղությունը հնարավոր է միայն կառուցվածքային արդարության հաստատմամբ և խտրականության վերացմամբ։ Մարդու իրավունքների վերաբերյալ նրա մոտեցումը գործիքային չէր, այլ հիմնված էր ինքնիշխանության և մարդու բնածին արժանապատվության գաղափարների վրա։

Այս համատեքստում կանանց դերի վերաիմաստավորումը ստանում է ռազմավարական նշանակություն։ Բարձր արժևորելով կնոջ դերը՝ նա առաջարկում էր մարդու իրավունքների վերընթերցում՝ քաղաքակրթական առումով հիմնված հետևյալ առանցքային դրույթների զարգացման վրա՝

• Կանայք՝ որպես ընտանեկան սիրո և կայունության առանցք

• Կանայք՝ որպես կրթության և ապագա սերունդների ձևավորման հիմք

• Կանայք՝ որպես ակտիվ դերակատարներ գիտական, տնտեսական և քաղաքական ոլորտներում։

Ճնշվածների աշխարհաքաղաքականություն․ սահմաններից դուրս մտածողություն

Նահատակ հոգևոր առաջնորդի ուսմունքի կարևորագույն բաղադրիչներից մեկը անարդար համակարգերի դեմ դիմադրության ռազմավարության մշակումն էր։ Այս մոտեցումը չէր սահմանափակվում ազգայնական կամ գաղափարական սահմաններով և դրա համաձայն անհրաժեշտ է պաշտպանել ճնշվածների իրավունքները՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից կամ աշխարհագրությունից։ Այս մտածողության համատեքստում մարդկային ցավը սահմաններ չի ճանաչում, իսկ անարդարության հանդեպ ցուցաբերվող լռությունը դիտվում է որպես բարոյական սկզբունքներին դավաճանություն։

Անքակտելի կապեր․ Հայաստանը՝ բարոյակենտրոն հարևանության դիվանագիտության ծիրում

 Հարևան ժողովուրդների, մասնավորապես՝ բարեկամ հայ ժողովրդի հետ հարաբերությունները Խամենեիի մարդակենտրոն աշխարհայացքի և մոտեցման բյուրեղացումն են և դրանց գործնական արտահայտությունը։ Իրանի մշակութային դիվանագիտությունը Հայաստանի նկատմամբ հիմնված է ոչ թե կարճաժամկետ շահերի, այլև խոր քաղաքակրթական ընդհանրությունների վրա։ Ասվածի վառ վկայությունն է՝ Իրանում հայ համայնքի իրավունքների ճանաչումը և խորը հարգանքն ու հոգածությունը հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ։

Խամենեիի կողմից հայ ժողովուրդը իր հարուստ պատմությամբ և մշակույթով դիտվում էր որպես վստահելի քաղաքակրթական գործընկեր Կովկասում խաղաղության պահպանման և ամրապնդման գործում։

Այսօր, թեև այս մեծ մտավորականը ֆիզիկապես մեզ հետ չէ, նրա մտավոր ժառանգությունը շարունակում է ապրել որպես ուղեցույց՝ հիմնված արդարության, բազմակողմանի համագործակցության, մշակութային բազմազանության և մարդկային արժանապատվության վրա։
Իրան-Հայաստան հարաբերությունների խորացումը, մշակութային դիվանագիտության զարգացումը և քաղաքակրթական երկխոսության շարունակությունը մնում են այդ ուղու պահպանման և համաշխարհային արդարության տեսլականի իրականացման ամենահստակ ճանապարհը։

Մոհամմադ Ասադի Մովահեդ

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար

Leave a comment