https://arm.sputniknews.ru/20260410/2026in-inchpisin-klini-hnai-atshy-kvovkasi-ev-kentrvonakan-asiaji-erkrnerum-hbi-gnahatakany-100870932.html
2026–ին ինչպիսին կլինի ՀՆԱ–ի աճը Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում. ՀԲ–ի գնահատականը
2026–ին ինչպիսին կլինի ՀՆԱ–ի աճը Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում. ՀԲ–ի գնահատականը
Sputnik Արմենիա
Համաշխարհային բանկը զգուշացնում է` արտաքին ռիսկերը կարող են տարածաշրջանի երկրներին ստիպել վերանայել բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։ 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T19:03+0400
2026-04-10T19:03+0400
2026-04-10T19:03+0400
հայաստան
համաշխարհային բանկ (հբ)
հարավային կովկաս
տնտեսություն
հնա (համախառը ներքին արդյունք)
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100878214_0:54:1411:848_1920x0_80_0_0_a51e3fbb88496150d27f0b239b985a02.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասի երկրների ՀՆԱ–ի միջին աճը 2026 թվականին 2025 թ. համեմատ կարող է դանդաղել 3,9%–3,4%–ի միջակայքում: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերաբերյալ հերթական հետազոտության մեջ։ՀԲ–ն նշում է, որ Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության պատճառով աճել են էներգակիրների և այլ հումքային ապրանքների համաշխարհային գները, բարդացել են առևտրային երթուղիները, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա ներդրումային ծրագրերի վրա: Այս տարվա ընթացքում դեռևս կշարունակվեն սննդամթերքի գնաճի բարձրացման ռիսկերը։ Բանկի տվյալներով` 2026 թ. փետրվարին (2025թ. փետրվարի համեմատ) գնաճը կազմել է 6.5%, թեև կան նաև հետագա գնաճային ռիսկեր։Բանկը նաև կանխատեսել է, որ 2026 թ. Հարավային Կովկասում ակնկալվում է աճի տեմպերի կրճատում՝ հաշվի առնելով կապիտալի ներհոսքի, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը և վերարտահանման կրճատումը:ՀԲ–ն հիշեցրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանումը 2020 թվականից հետո առաջին անգամ կրճատվել է՝ հիմնականում պայմանավորված թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման ծավալների անկմամբ։ Ինչ վերաբերում է բուն հայկական ապրանքների արտահանմանը, ապա այն աճել է սննդի և հանքարդյունաբերության ոլորտների արտադրանքի հաշվին։Համաշխարհային բանկից զգուշացրել են` արտաքին ռիսկերը կարող են տարածաշրջանի երկրներին ստիպել վերանայել բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։ԵԱՏՄ երկրները կանխատեսում են, որ փոխադարձ առևտուրը 2026 թ.–ին կաճի 6.3%-ով
հարավային կովկաս
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0a/100878214_105:0:1306:901_1920x0_80_0_0_eafda721c78856f64c3295d9c1bcaeab.jpg.webp
հայաստան, համաշխարհային բանկ (հբ), հարավային կովկաս, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք), ինֆոգրաֆիկա
հայաստան, համաշխարհային բանկ (հբ), հարավային կովկաս, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք), ինֆոգրաֆիկա
Համաշխարհային բանկը զգուշացնում է` արտաքին ռիսկերը կարող են տարածաշրջանի երկրներին ստիպել վերանայել բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։
Հայաստանում 2025 թվականին տնտեսական աճը կազմել է 7,2%, որը հիմնականում պայմանավորված է եղել շինարարության ոլորտի և զբոսաշրջության աճի հաշվին։ Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2026 թվականին տնտեսական աճը կնվազի մինչև 5,3%:
ՀԲ–ն նշում է, որ Մերձավոր Արևելքում սկսված հակամարտության պատճառով աճել են էներգակիրների և այլ հումքային ապրանքների համաշխարհային գները, բարդացել են առևտրային երթուղիները, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա ներդրումային ծրագրերի վրա: Այս տարվա ընթացքում դեռևս կշարունակվեն սննդամթերքի գնաճի բարձրացման ռիսկերը։ Բանկի տվյալներով` 2026 թ. փետրվարին (2025թ. փետրվարի համեմատ) գնաճը կազմել է 6.5%, թեև կան նաև հետագա գնաճային ռիսկեր։
Բանկը նաև կանխատեսել է, որ 2026 թ. Հարավային Կովկասում ակնկալվում է աճի տեմպերի կրճատում՝ հաշվի առնելով կապիտալի ներհոսքի, աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատումը և վերարտահանման կրճատումը:
ՀԲ–ն հիշեցրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանումը 2020 թվականից հետո առաջին անգամ կրճատվել է՝ հիմնականում պայմանավորված թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման ծավալների անկմամբ։ Ինչ վերաբերում է բուն հայկական ապրանքների արտահանմանը, ապա այն աճել է սննդի և հանքարդյունաբերության ոլորտների արտադրանքի հաշվին։
Համաշխարհային բանկից զգուշացրել են` արտաքին ռիսկերը կարող են տարածաշրջանի երկրներին ստիպել վերանայել բյուջեի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը։