Իրանը կդադարեցնի բանակցությունները ԱՄՆ-ի հետ Պակիստանում, եթե Իսրայելը վերսկսի Լիբանանի ռմբակոծությունը։
Ինչպես հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, այս մասին ասել է անվտանգության աղբյուրը։
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանը հստակեցրել է, որ բանակցություններին մասնակցությունը ուղղակիորեն կախված է Բեյրութի և նրա հարավային արվարձան Դահիյայի վրա հարվածների դադարեցումից։
Աղբյուրը նաև նշել է, որ շարունակվող հարձակումների պատճառով իրանական պատվիրակության Իսլամաբադ կատարած այցը մի քանի անգամ հետաձգվել է։