Գալուզինն ու Արսենյանը երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել

Քաղաքականություն

10.04.2026 | 17:47

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

«Կայացել է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Մոսկվայում վերջերս կայացած բանակցությունների  արդյունքների լույսի ներքո։ Ընդգծվել է ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի կարևորությունը, այդ թվում՝ առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համատեղ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային հարցեր՝ Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության զարգացման և տրանսպորտային կապերի հաստատման, ինչպես նաև 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի գործունեության շարունակման համատեքստում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment