Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած 3 երեխա է տեղափոխվել Երևան. չափահասներից մեկին տեղափոխել են ուղղաթիռով
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան:
Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ միայն մեկ չափահաս տուժած է բուժումը շարունակում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված հինգ երեխաներից երկուսը հիվանդանոց ընդունվել էր արդեն մահացած։ Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ավելի վաղ էր տեղափոխվել։
Նույն ժամանակահատվածում Գյումրու բժշկական կենտրոն ընդունվել է նաև երեք չափահաս քաղաքացի։ Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, տեղափոխումը մայրաքաղաք կազմակերպվել է սանավիացիայի միջոցով։