Արդարադատության նախարարությունը չի պատասխանել «Հետք»-ի հարցին, թե Նախարարությունն ի՞նչ երաշխիք է ստացել, որ սիրիացի երկու վարձկաններին փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետությանը՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։ Այս մասին գրում է Հետքը:
Պատժի մնացած մասն իրենց երկրի՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քրեակատարողական հիմնարկում կրելու խնդրանքով դիմել են Հայաստանում ցմահ դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին: Դրանից հետո Արդարադատության նախարարությունն իրականացրել է փաստերի և հանգամանքների ուսումնասիրություն: Արդյունքում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից կայացվել է դատապարտյալների փոխանցումը բավարարելու որոշում:
Արդարադատության նախարարությունը 2026թ. հունվարի 14-ին հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:
Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման հարցը կարգավորվել է «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի 80-րդ հոդվածի համաձայն, ըստ որի՝ դատապարտյալի փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության միջև փոխադարձության հիման վրա:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Սամվել Աշոտյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունվարի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հունվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը