Էստոնիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել կիբերանվտանգության իր 20-ամյա փորձով․ Էստոնիայի ԱԳ նախարար

Նրա խոսքով՝ երկրները կարող են միասին հասնել փոփոխությունների


ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Էստոնիան պատրաստ է Հայաստանի հետ կիսվել կիբերանվտանգության իր 20-ամյա փորձով, հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։


«Շատ բաներ կան, որոնք կարելի է ձեզնից սովորել: Առաջիկայում ընտրություններ են սպասվում: Անչափ կարոևոր է, որ այդ ընտրությունները լինեն ժողովրդավար և թափանցիկ: Մենք տեսնում ենք, որ շատ մեծ ուժեր կան Հայաստանի շուրջ՝ Ռուսաստանը և ուրիշներ, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության ուղղությամբ», — նշել է Ցահքնան Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: 


Նրա խոսքով՝ երկրները կարող են միասին հասնել փոփոխությունների։


Հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7–ին։

Leave a comment