Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոնդոնում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի ու ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովի մենամարտին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտը։

Միջացառումն անցել է առանց միջադեպերի, բռնցքամարտիկները ջերմ վերաբերմունք են ցուցաբերել միմյանց նկատմամբ։

Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի մենամարտը կկայանա ապրիլի 11-ին Լոնդոնի «Տոտենհեմ» ստադիոնում, որը հյուրընկալում է 62,850 հանդիսական։

37-ամյա Ֆյուրին 37 մենամարտում ունի 34 հաղթանակ։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2024թ․ դեկտեմբերին՝ ռևանշ մենամարտում պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։ Դրանից հետո նա երրորդ անգամ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

36-ամյա Արսլանբեկ Մախմուդովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 21 հաղթանակ։

Leave a comment