https://arm.sputniknews.ru/20260410/shiraki-marzum-vtari-hetevanqvov-mahacatsneric-2y-erekhaner-en-nakhararutjun-100867274.html
Շիրակի մարզում վթարի հետևանքով մահացածներից 2–ը երեխաներ են. նախարարություն
Շիրակի մարզում վթարի հետևանքով մահացածներից 2–ը երեխաներ են. նախարարություն
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության… 10.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-10T14:22+0400
2026-04-10T14:22+0400
2026-04-10T14:23+0400
հայաստան
հհ առողջապահության նախարարություն
վթար
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/67/22246790_0:0:3073:1728_1920x0_80_0_0_5502b8bf78c9c3ec8f60d9673455eee6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 մահ է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12։00–ի սահմաներում Շիրակի մարզում` Արմավիր-Գյումրի ճանապարհին, բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել։ Նախապես նշվում էր, որ 5 մարդ է մահացել, 3-ը` վնասվածքներ ստացել։«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել»,– ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում:Գերատեսչությունը հայտնում է, որ կազմակերպվում է տուժած 3 երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/67/22246790_11:0:2742:2048_1920x0_80_0_0_b28be3cf821bd4f70ca572a43ed1f355.jpg.webp
հայաստան, հհ առողջապահության նախարարություն, վթար, մահ
հայաստան, հհ առողջապահության նախարարություն, վթար, մահ
«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել»,– ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունը հայտնում է, որ կազմակերպվում է տուժած 3 երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություն: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: